Արենի

Արենին Վայոց Ձորի փոքրիկ, բայց հայտնի գյուղ է, որը համարվում է Հայաստանի գինու մայրաքաղաքը։ Այստեղ աճեցվում է տեղական Արենի սորտը և արտադրվում են երկրի լավագույն գինիները։

 

Տեսարժան վայրերն են՝ գինու գործարանները, Արենիի գինու փառատոնը, ինչպես նաև Արենիի քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինու արտադրամասը և 5 000 տարվա կաշվե կոշիկ։ Արենին կատարյալ վայր է գաստրոնոմիկ տուրիզմի և հայկական գինեգործության բացահայտման համար։

Արենի

Explore the place